Երեւանում, այսօր` մայիսի 28-ին, ժամը 10.58-ին ահազանգ է ստացվել, որ Կիեւյան կամրջից քաղաքացի է ցած նետվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը` պարամեդիկներով: Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-02» ծառաության աշխատակիցը եւ «1-03»-ի դիսպետչերը:
Տեղանքի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ ստացված ահազանգը չի համապատասխանում իրականությանը:




























