Երեւանում, այսօր` մայիսի 28-ին, ժամը 13.07-ին տեղեկատվություն է ստացվել, որ Րաֆֆի եւ Սեբաստիա փողոցների խաչմերուկում ավտոմեքենա է այրվում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.16-ին, մարվել` 13.22-ին:

Ամբողջությամբ այրվել է Ա. Եղիազարյանին պատկանող «Ֆորդ» մակնիշի CBC 868 համարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը: