Ոստիկանության Վաղարշապատի բաժնում, մայիսի 27-ի վաղ առավոտյան, մի քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Մուսալեռ գյուղում գտնվող, իրեն պատկանող հողամասում կայանված իր «Մերսեդես C-180» մակնիշի ավտոմեքենան այրվում է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել հիշյալ վայրում կայանված ավտոմեքենայում, ինչի հետեւանքով այն մասամբ այրվել է:
Հրդեհը մարվել է վրա հասած քաղաքացիների կողմից:
Հրդեհի առաջացման պատճառները պարզվում են:
Կատարվում է քննություն:




























