Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Երեւանի Թոթովենցի փողոցի թիվ 7 շենքի բնակիչն ընկել է սանհանգույցում, գտնվում է անգիտակից վիճակում. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են սանհանգույցի դուռը եւ հայտնաբերել 73-ամյա Ա. Ծառուկյանի դին: Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության եւ շտապօգնության աշխատակիցները: