«Առավոտը» գրում է, որ ոստիկանությունը ձերբակալել է  այն  երկու գյումրեցիներին, որոնք կեղծ թղթադրամներ են պատրաստել ու  բավականին երկար ժամանակ ակտիվ շրջանառության մեջ  դրել:

«Մեր տեղեկություններով, նրանք հաջողացրել են կեղծ գումարներն  իրացնել գյուղերում, մասնավորապես՝ այդ փողերով անասուններ գնել: Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` խարդախություն կատարելու եւ կեղծ թղթադրամներ պատրաստելու մեղադրանքով:

Նշենք, որ նրանցից մեկը` Մկրտիչ Զելֆիմյանը, Գյումրու հարկային տեսչության նախկին պետի` Մարտին Զելֆիմյանի հորեղբոր որդին է»,- գրում  «Առավոտը»: