Սյունիքի մարզում, մայիսի 29-ին, ժամը 10.34-ին մարզպետարանից տեղեկություն է ստացվել, որ Կապանի թիվ 12 դպրոցի մոտակայքում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարները հայտնաբերել են օձին եւ տեղափոխել անվտանգ տարածք:




























