Մայիսի 29-ին, ժամը 16.30-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Հալաբյան փողոցից բերման են ենթարկել 53-ամյա Գայանե  Խաչատրյանին, որը մայիսի 24-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Գ. Խաչատրյանը ներկայացվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ մայիսի 29-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները  Արշալույս գյուղից բերման են ենթարկել 1964 թ. ծնված Ռոբերտ  Կնյազյանին, որը հունվարի 1-ից ՌԴ Խաբարովսկի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր  մարմնական վնասվածք հասնելու մեղադրանքով: