Մայիսի 29-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Հրազդանի կիրճից բերման են ենթարկել 40-ամյա մի տղամարդու, որի տաբատի գրպանում հայտնաբերվել է դեղնականաչավուն կանեփանման զանգված եւ շագանակագույն կոշտ զանգված:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:




























