Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները հունիսի 3-ին, ժամը 17.00-ին, Դավիթաշենի 1-ին թաղամասի թիվ 29 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 39-ամյա Արթուր Հ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա խոստովանական բացատրություն է տվել, որ 2011 թ. մայիսին Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 10 շենքի տանիքից գողացել է լատունե 12 փական:
Պարզվել է նաեւ, որ Արթուր Հ.-ն 2011 թ. մայիսին, Դավիթաշենի 2-րդ թաղամասի թիվ 14 շենքի տանիքից գողացել է լատունե 10 փական:
Կատարվում է նախաքննություն:




























