Հունիսի 1-ին ժամը, 22-ի սահմաններում, ՊՊԾ աշխատակիցները ոստիկանության Կենտրոնականի բաժին բերեցին Ագարակ գյուղի բնակիչ, 1991թ ծնված Ստյոպա Գալստյանին, որը կասկածվում էր խարդախություն կատարելու մեջ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ օրեր առաջ մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը խաբեությամբ վերցրել է իր ոսկյա մատանին եւ դիմել փախուստի: Խաչաձեւ հարցաքննությանը չդիմանալով, Ստյոպա Գալստյանը խոստովանեց, որ մատանին hափշտակողը ինքն է եղել: Խոստովանեց նաեւ մի քանի այլ խարդախության դեպքեր: Մի անգամ՝ ոսկյա վզնոց, մյուս անգամ` ձեռքի ոսկյա շղթա, մեկ ուրիշ անգամ` գումար:
Հիմնավոր կասկածներ կան, որ Գալստյանի գործողություններից կարող են տուժած լինել այլ քաղաքացիներ եւս, որոսնք կարող են դիմել ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Ստյոպա Գալստյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Կատարվում է նախաքննություն:




























