Մայիսի 29-ին, ժամը 16.15-ին, Հայաստանի ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության ՏՄ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունից ոստիկանության Իջեւանի բաժին նյութեր են ստացվել, որ հունվարի 14-ին, ժամը 20.05-ի սահմաններում, անհայտ անձի կողմից հրկիզվել է Տավուշի մարզի Գանձաքար գյուղի մի բնակչի խոտի դեզը եւ փայտե շինությունը. որով պատճառվել է 381 հազար դրամի նյութական վնաս:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հունիսի 6-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 14-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գանձաքար գյուղին պատկանող, «Բուդուր» կոչվող հանդամասից գյուղ իջնելիս նշված գյուղի բնակիչներից մեկը ծխախոտի մնացորդը անզգուշաբար նետել է խոտի դեզի ուղղությամբ, ինչի հետեւանքով առաջացել է հրդեհ:
Կատարվում է քննություն:




























