Վրաստանում ընդունելության քննությոնների նոր համակարգ կներդրվի` 8+1: Վրաստանի կրթության համակարգում բարեփոխումների ընթացքին կառավարության անդամներին ծանոթացրել է վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին:
Գիլաուրիի խոսքով`դիմորդները բուհեր կընդունվեն դպրոցական ավարտական քննությունների արդյունքներով: Գիլաուրին կարծում է, որ միասնական ազգային քննություններն արդեն կատարել են իրենց դերը երկրի կրթական համակարգի բարեփոխումների ոլորտում: Վարչապետը հայտարարել է, որ երբ երկիրն անցում կատարեց միասնական ազգային քննություններին, բուհերում կոռուպցիա կար: Իսկ այժմ իրավիճակը փոխվել է, այդ պատճառով հաջորդ ուսումնական տարվանից աշակերտները դպրոցական ավարտական քննություններից հետո եւս 4 ընդունելության քննություն չեն հանձնի:
Նախօրեին Քութայիսում շրջանավարտների հետ հանդիպմանը Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ միասնական ազգային քննության համակարգը պետք է փոխվի, գրում է News.ge-ն:
Նա հայտարարել է, որ յոթ տարի առաջ կառավարության հիմնական խնդիրը կոռուպցիայի դեմ պայքարն էր, ինչի համար էլ ներդրվեց միասնական ազգային քննությունների նոր համակարգը:
«Այժմ իրավիճակն արմատապես փոխվել է», - ասել է նախագահը: Նրա խոսքով` շրջանավարտներին դպրոցական քննություններից հետո հարկ կլինի միայն մեկ թեստավորում անցնել` ընդունակությունների, ինչպես եվրոպական շատ երկրներում:


























