Ռուբեն Հայրապետյանը պատգամավոր է եւ հավանաբար թիկնապահներ է պահում, որ Նաիրի Հունանյանի դեպքին չառնչվի: Այս մասին, այսօր` հունիսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, նշելով, որ ինքն անձամբ Հայրապետյանին թիկնապահով չի տեսել:

Վերջինս անդրադաձավ այդ թեմային արձագանքելով լրագրողի այն հարցին, թե ինչի՞ց է վախենում Հայրապետյանը, որ թիկնապահ է պահում, հատկապես այն դեպքում, երբ բոլորն իրենից են վախենում:

Հայրիկյանը վախի պահն առաջարկեց ճշտել հենց Ռուբեն Հայրապետյանից:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի