Սյունիքի մարզում, հունիսի 27-ին, ժամը 10.27-ին ահազանգ է ստացվել, որ Կապանի Ձորք թաղամասի թիվ 10 շենքի բնակիչն ընկել է բնակարանում, չի կարողանում տեղաշարժվել եւ նրան օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ է դուռը բացել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Բացելով նշված բնակարանի դուռը` փրկարարները հայտնաբերել են 59-ամյա Արուս Դավթյանին` անօգնական վիճակում:

Դեպքի վայրում է գտնվել շտապօգնության մեկ բրիգադ: