2010թ. միջազգային ճնշումները Հայաստանի վրա ղարաբաղյան հարցի կարգավորման ուղղությամբ միայն ուժեղանալու են: Դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
«Ղարաբաղյան հարցում, բնականաբար, կանխատեսումները անշնորհակալ գործ են, բաց մի բան ակնհայտ է, որ միջազգային ճնշումները միայն ուժեղանում են, եւ դա են ապացուցում հայտարարություններն այն մասին, որ միջազգային հանրությունը ակնկալիքներ ունի՝ շուտափույթ լուծել ղարաբաղյան հարցը»,- նշեց Զուրաբյանը:
Ըստ ընդդիմադիր գործչի, այժմ էլ ավելացել է միջազգային ճնշման մի նոր բաղադրիչ: «Թուրքիան կարողացավ, ինչպես եւ զգուշացրել էինք, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դարձնել Հայաստանի վրա ճնշման բութ գործիք»,- նկատեց Զուրաբյանը:




























