Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ)«Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագիրը կազմակերպում է լրագրողական մրցույթ՝ զրպարտության եւ վիրավորանքի վերաբերյալ իրավական դաշտի, միջազգային փորձի եւ ՀՀ-ում իրավակիրառ պրակտիկայի լուսաբանմանը նվիրված հրապարակումների վերաբերյալ:

Մրցույթին կարող են մասնակցել լրատվամիջոցներով լրատվական գործունեություն իրականացնող բոլոր լրագրողները:

Մրցույթին մասնակցելու համար ընտրական գործընթացների իրավական ասպեկտների լուսաբանմանը նվիրված համապատասխան հոդվածը (նյութը, տեսանյութը եւ այլն) պետք է հրատարակված լինի 2012թ. հուլիսի 3-ից մինչեւ մրցույթի ավարտը ընկած ժամանակահատվածում: 

Մրցույթում հաղթող ճանաչված անձանց կտրվի դրամական պարգեւ համապատասխանաբար՝

1-ին տեղի համար՝ 200.000 ՀՀ դրամ

2-րդ տեղի համար՝ 16 0.000 ՀՀ դրամ

3-րդ տեղի համար՝ 120.000 ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցելու համար լրագրողը պետք է ներկայացնի՝

• համապատասխան տպագիր մամուլի օրինակը, որտեղ հրատարակվել է հոդվածը, կամ տեսանյութը DVD կրիչով՝ նշելով, թե երբ եւ որ հեռուստաալիքով է այն թողարկվել, կամ այն ինտերնետային կայքի հասցեն, որտեղ հոդվածը հրատարակվել է,

• իր անունը, ազգանունը, կոնտակտային տվյալներ:

Ներկայացված աշխատանքների գնահատման ժամանակ հաշվի կառնվեն մասնավորապես.

• Լուսաբանված տեղակատվության կարեւորությունը,

• աշխատանքի մասնագիտական որակը (տեղեկատվության համակողմանի եւ ամբողջական լինելը, վերնագրի յուրահատկությունը, տեղեկատվության ներկայացման ոճը, լրագրողական էթիկայի պահպանումը),

• իրավական հստակությունն ու ճշգրտությունը:

Մրցույթին մասնակցելու համար հայտերը կարող եք ներկայացնել ս.թ. հուլիսի  3-ից օգոստոսի 13-ը՝ ք. Երեւան, Բաղրամյան 4/1 հասցեով՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական եւ դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի գրասենյակ, Անի Չիլինգարյանին՝ յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 11:00-18:00 կամ ուղարկել[email protected] էլեկտրոնային հասցեին:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 540981, 589498 հեռախոսահամարներով: