Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, ժամը 18.45-ի սահմաններում Արմավիրի մարզի Լենուղի գյուղում գտնվող ՄԱՊ ՓԲԸ-ին պատկանող գործարանի արտադրամասերից մեկում տեղի է ունեցել արտադրական պայթյուն եւ պատի փլուզում:

Հայաստանի փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով գործարանի աշխատակիցներ` նույն մարզի Բամբակաշատ գյուղի բնակչուհի, 1979 թ. ծնված Հերմինե Խաչատրյանը եւ Լենուղի գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Դավիթ Աբաջյանը, կոտրվածքներով տեղափոխվել են Մեծամորի հիվանդանոց, իսկ Ձերժինսկի գյուղի բնակիչներ` 1987 թ. ծնված Գոռ Աբրահամյանը եւ 1988 թ. ծնված Մելիք Հարթենյանը, տարբեր վնասվածքներով` Երեւանի այրվածքների կենտրոն:

Ըստ բժիշկների` Գ. Աբրահամյանի վիճակը ծանր է, իսկ Մ. Հարթենյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության: