Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը The Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ուկրաինան Ռուսաստանի հիվանդությունն է, որը պետք է բուժել` անցնելով հարձակման: Նրա կարծիքով, նախորդ տարի Վրաստանի հարձակումը Հարավային Օսիայի վրա եղել է ամբողջ Կովկասը զավթելու արեւմտյան երկրների հակառուսական դավադրության մի մասը: Դրա հետ կապված, Կադիրովը ՌԴ կառավարությանը կոչ է արել ռազմավարություն մշակել, ըստ որի պետք է անցնել հարձակման: Հաղորդում է «Գազետա.ռու»-ն:

«Վրաստան, Հարավային Օսիա, Ուկրաինա. այս բոլորը շարունակվելու են: Դա Ռուսաստանի հիվանդության մի մասն է: Ինչո՞ւ մենք պետք է միշտ տառապենք, եթե կարող ենք լիկվիդացնել այդ խնդիրը: Մենք մեծ երկիր ենք, մենք ունենք ամեն ինչ՝ բանակ, տեխնոլոգիաներ: Մեզ անհրաժեշտ է անցնել հարձակման»,- հայտարարել է Չեչնիայի նախագահը: