Իժեւսկում ձերբակալվել է միջազգային հետախուզման մեջ գտնվող Երեւանի բնակիչը: Ուդմուրտիայի Հանրապետության ՆԳՆ տվյալներով, ձերբակալվել է Հայաստանի 43-ամյա մի քաղաքացի: Տղամարդը 2008թ. օգոստոսից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ՝ Էրեբունու ոստիկանության կողմից առանձնապես խոշոր չափերի թալանի համար:
Իժեւսկ նա այցելել էր մեքենայով: Տղամարդը հրաժարվում է ցուցմունքներ տալ, ներկայումս նա գտնվում է կալանքի տակ: Ուդմուրտիայի դատախազության կողմից քննարկվում է նրա Հայաստան արտաքսման հարցը:




























