Բաքուն ոչ մի քայլ չի նահանջի ղարաբաղյան հարցով իր սկզբունքային դիրքորոշումից, որը կայանում է "Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգման եւ «զավթված» բոլոր հողերից հայ «զավթիչների» դուրսբերման մեջ: Այդ մասին նախօրեին՝ դեկտեմբերի 24-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ Խիրդալան քաղաք կատարած այցի ընթացքում:
«Ադրբեջանը ոչ մի քայլ չի նահանջի իր սկզբունքային դիրքորոշումից: Համախմբելով մեր բոլոր հնարավորություները, մենք ձգտելու են խնդրի արագ եւ արդարացի լուծման՝ Ադրբեջանի շահերին եւ միջազգային նորմերին համապատասխան: Ցավոք , 2009թվականը որոշիչ չդարձավ: Թեեւ 2009-ի հետ մեծ հույսեր էին կապում ղարաբաղյան խնդրի լուծման հարցում: Սակայն Հայաստանի ապակառուցողական մոտեցման պատճառով մենք չկարողացանք արդյունքի հասնել: Միեւնույն ժամանակ, բոլոր կողմերը, որ այսօր զբաղված են հարցով, աջակցում են երկրի տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում հարցի լուծմանը: Այդ թվում եւ հայկական կողմն է ստիպված ստորագրել քաղաքական փաստաթուղթ, որը նախատեսում է խնդրի լուծում տարածքային ամբողջականության շրջանակներում»,- հայտարարել է Ալիեւը:
Ադրբեջանի նախագահը հերթական անգամ ընդգծել է ռազմական ճանապարհով հարցը լուծելու բանակի պատրաստակամությունը, հավելելով միաժամանակ, որ ցանկանում է հարցը լուծել «խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով»: «Բայց ադրբեջանական բանակն ու հանրությունն ամեն րոպե պետք է պատրաստ լինեն պատերազմի, որ ցանկացած ձեւով ազատագրենք մեր հողերը „զավթիչներից“»,- նկատել է նա:
Ալիեւի խոսքով, Հաաստանի եւ Ադրբեջանի միջեւ տարբերությունը, «ավելի ճիշտ, անդունդը, ինչպես տնտեսական, այնպես էլ այլ ոլորտներում, ավելի է մեծանում, խորանում»:




























