Դմիտրովյան մայրուղու բենզալցակայանում տեղի ունեցած զինված հարձակման հետեւանքով մեկ ոստիկան զոհվել է, երկրորդը ծանր վնասվածքներ է ստացել: Ինչպես հաղորդում է «Վեստի»-ն, դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 26-ին Մոսկվայի ժամանակով ժամը 6:15-ին: Ոստիկանության աշխատակիցները փորձել են կանգնեցնել «Վազ-2109» մակնիշի, մուգ գույնի ավտոմեքենան, որտեղ գտնվել են հանցագործները: Վերջիններս հրաժարվել են կանգ առնել, որից հետո ոստիկանները հետապնդել են այդ մեքենան, որի արդյունքում տեղի է ունեցել փոխհրաձգությունը: Պատասխան կրակահերթի արդյունքում հանցագործներից մեկը սպանվել է, մյուսներին հաջողվել է փախչել:

Ներկայումս այդ շրջանում իրավապահները փնտրում են հանցագործների ավտոմեքենան: