Երեւանում այսօր՝ հուլիսի 18-ին Ժամը 13.50-ի սահմաններում ինքնասպանություն է տեղի ունեցել: Տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվության վարչությունից:

Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել Երեւանի բնակիչ 31-ամյա Տ. Մինասյանը:

Որոշ տեղեկությունների համաձայն, երիտասարդը որոշակի հոգեկան խնդիրներ է ունեցել:

Փաստի առթիվ Մաշտոցի քննչական բաժանմունքում նյութեր են պատրաստվում: