Հուլիսի 29-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Էջմիածին քաղաքի Հոկտեմբերի փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 40-ամյա Արթուր Գ.-ին եւ 47-ամյա, նախկինում դատված Խաչիկ Ղ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե խուզարկությամբ վերջինիս տաբատի գրպանից հայտնաբերվել է 0,7 գ մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում Է հետաքննություն:


























