Իրականությանը չեն համապատասխանում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփիեն Հովհաննիսյանի` ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին լուրերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը` Արփինե Հովհաննիսյանը:
Նշենք, որ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, Ազգային ժողովի աշխատակազմում աշնանը կադրային վերադասավորումներ են սպասվում: « Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է աշխատակազմի ղեկավար նշանակել ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր ընտրված Արփինե Հովհաննիսյանին, ով նախքան պատգամավոր դառնալը Աբրահամյանի իրավական գծով խորհրդականն էր:
ԱԺ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Արգամիչն այդ քայլին գնալուց առաջ լրջորեն պատրաստում է Արփինեին: ԱԺ գործերի կառավարիչ Համիկ Մկրտչյանին հանձնարարել է Արփինեին ծանոթացնել աշխատակազմի հետ տարվող աշխատանքներին: Հիշեցնենք, որ ներկայում ԱԺ աշխատակազմի ղեկավարը Վրեժ Գասպարյանն է»,- գրել էր «Հրապարակը»:




























