Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի Շինարարներ-Իսահակյան փողոցների խաչմերուկում օգոստոսի 4-ին, ժամը 04-ի սահմաններում .ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կախվել հարակից ձորակը. Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: «ՊԵԺՈ 306» մակնիշի 31 TT  555 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Վրեժ Ղարբինյան) փրկարարները դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի հատված: