Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ - Մովսես Խորենացի փողոցների խաչմերուկում`(Երկաթուղայիների այգի) ժամը 23:00-ի սահմաններում վթար է տեղի ունեցել: Վանաձորում գործող «Գալաիզ» տաքսի ծառայության Վազ-2107 մակնիշի Տ3698 դեղին պետհամարանիշով մեքենան բախվել է Ֆոլքսվագեն մակնիշի 32 ԼՍ 078 պետհամարանիշով մեքենային:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, Վթարի հետեւանքով Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել տաքսի մեքենայի ուղեւորներ, Վանաձոր քաղաքի բնակիչներ, հայր եւ որդի Արայիկ եւ Սանասար Մանուկյանները, ովքեր ստանալով առաջին բուժօգնություն, դուրս են գրվել հիվանդանոցից:
Դեպքի վայրում աշխատում են Լոռիի ճանապարհային ոստիկանները հետաքննիչ Արայիկ Սաֆարյանի գլխավորությամբ, ում որոշմամբ երկու մեքենաներն էլ տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ:
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի




























