Արարատի մարզի Արարատ գյուղի բնակիչ, 74-ամյա Ֆիլիկ Սայադյանը ֆոսֆոր կոչվող օրգանական թունաքիմիկատ խմելու միջոցով երեկ` օգոստոսի 6-ին ինքնապանություն է գործել: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնից:Վերջինս նաեւ ինքնասպանությունից առաջ գրություն է թողել, որտեղ նշված է, որ ինքնակամ է վերջ տալիս կյանքին: Ինչպես նաեւ նշել է, որ ոչ ոքի չմեղադրեն իր այդ քայլի համար: «Եկել է ժամանակը, որ ես հրաժեշտ տամ իմ կյանքին»,- ասված է գրության մեջ: NEWS.am-ի տեղեկություններով` վերջինս տառապել է մի շարք անբուժելի հիվանդություններով ինչն էլ ինքնասպանության պատճառ է հանդիսացել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հասանելի է
englishՏեղադրություն




























