Գավառի Հացառատ կոչվող թաղամասում երեկ` օգոստոսի 5-ին ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի արդյունքում 29-ամյա Արտյոմ Ս-ն ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Արտյոմ Ս-ին վնասվածքները պատճառել են 46-ամյա Սարիբեկ Ղ-ն եւ նրա որդին 31-ամյա Վիգեն Ղ-ն: Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողին մարմնական ծանր վնասվածքներ հասցնողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Հացառատ թաղամասի հանդամասերից մեկում Արտյոմ Ս-ն վեճի էր բռնվել նշված անձանց հետ:




























