Օգոստոսի 8-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության ծառայողները Դավիթաշեն թաղամասի շենքերից մեկի բակում նկատել են «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկը մետաղաձողով բացել ցանկացող երկու անձանց, ովքեր նկատելով ոստիկաններին` դիմել են փախուստի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ժամը 04.30-ին ոստիկաններն այդ հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել 28-ամյա, նախկինում 2 անգամ դատված Սիրեկան Հ.-ին:

Ձեռնարկվում են միջոցառումներ նրա հանցակցին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: