Թալինի քաղաքապետի ընտրություններում բավակաանին մեծ թիվ էր կազմում տարբեր գրիչներով, կետադրական նշաններով քվեարկած քվեաթերթիկները, բայց ամեն դեպքում քաղաքացիներն իրենց կարծիքը հայտնել էին: Այս մասին այսօր` օգոստոսի 10-ի հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը` արձագանքելով այն հարցին, թե ինչու չբողոքարկեցին ընտրությունների արդյունքները, եթե դժգոհ էին:
«Թե ինչ զարգացումներ էին տեղի ունեցել տեղամասից դուրս, թողնում եմ ձեր եզրակացությանը, բայց որ տեղամասերում զերծարարություն տեղի չի ունեցել եւ չէր էլ կարող լինել, դրանում երկրորդ կարծիք չկա»,- ավելացրեց Վահե Էնֆիաջյանը:
Նշենք, որ օգոստոսի 5-ին կայացած ընտրություններում 1274 ձայնով քաղաքպաետ էր դարձել հանրապետական Սարգիս Արամյանը, ԲՀԿ-ական թեկնածու Վազգեն Խաչատրյանը 917 ձայնով երկրորդն էր:




























