Օգոստոսի 9-ին, ժամը 18.00-ի սահմաններում,  «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ քաղաքում վրաերթի է ենթարկել 57-ամյա մի կնոջ եւ իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 9-ին, ժամը 22.30-ի սահմաններում, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 30-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Երկու դեպքով էլ կատարվում է քննություն: