Փրկարարներն իջեցրել են Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքին հարակից  «Գոզեի Կուչ» սարը բարձրացած քաղաքացուն:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով  քաղաքացու առողջական վիճակը վատթարացել էր:

Փրկարարների  օգնությամբ  Կարմիր գյուղի բնակիչ, 28-ամյա Սերգո Գուրգենյանը տեղափոխել  է Գավառի բժշկական կենտրոն:

ԱԻՆ-ի տեղեկացմամբ՝  բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: