NEWS.am-ի տեղեկություններով Երեւան վերադառնալուց այսօր, օգոստոսի 13-ին Երեւան-Սեւան ճանապարհի 45-րդ կմ-ում «Մերսեդեսը» բախվել է «Գազ 31» մակնիշի ավտոմեքենային: Արդյունքում 6 ուղեւոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնից:
Տուժողների թվում են 40-ամյա Արտավազդ Մանուկյանը, 35-ամյա Տիգրան Ավետիսյանը, 31-ամյա Նազիկ Կեչյանը, 10-ամյա Ռոման Ավետիսյանը, 5-ամյա Միլենա Ավետիսյանը, 29-ամյա Օֆիկ Պողոսյանը եւ 74-ամյա Հայկյան Մանուկյանը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:




























