Օգոստոսի 12-ին, ժամը 23.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ամասիա-Ցողամարգ ճանապարհի 8-րդ կմ-ին ընկել է ձորը, ինչի հետեւանքով ուղեւորուհին տեղում մահացել է, իսկ վարորդը եւ մյուս 4 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























