Օգոստոսի 14-ին Արաբկիր վարչական շրջանի 88-ամյա մի բնակչուհի ՀՀ ոստիկանության արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ հարսը իրեն ծեծի է ենթարկել: NEWS.am-ի տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Սկեսուրի հայտարարության համաձայն` նույն օրը տանը վիճաբանության ժամանակ հարսը ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին եւ պատճառել վնասվածքներ:

Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր, սակայն վերջինս հրաժարվել է ներկայանալ դատաբժշական փորձաքննության: Հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն: