Օգոստոսի 15-ին, ժամը 13.30-ին, «ՎԱԶ-21703» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում վրաերթի է ենթարկել 72-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ օգոստոսի 15-ին, ժամը 23.45-ին,  «Կիա-Օպտիմա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հասրաթյան փողոցում վրաերթի է ենթարկել  75-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Երկու դեպքում էլ կատարվում է քննություն: