Օգոստոսի 16-ին, ժամը 09.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում  հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 79-ամյա մի տղամարդ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերտիվ խմբին տուժողի որդին  հայտնել է, որ հայրը  վնասվածքներն ստացել է նույն օրը, ժամը 09.00-ի սահմաններում, տան մոտ կայանված ամբարձիչ տրակտորը գործարկելիս, երբ տրակտորը հետ է շարժվել, եւ հայրը մնացել է անիվի տակ:

Կատարվում է նախաքննություն: