NEWS.am-ի տեղեկություններով` մոտ երկու շաբաթ առաջ, դեռ կալանքի երկամսյա ժամկետը չլրացած, դատախազության միջնորդությամբ փոխվել է Աժ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի քրոջ որդու՝ Արման Բադալյանի խափանման միջոցը: Նրա նկատմամբ ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին: 

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ Արման Բադալյանը կալանավորվել էր հուլիսի 7-ին: Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 258 եւ 235 հոդվածի հատկանիշներով (խուլիգանություն եւ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերել, պահել, իրացնել, փոխադրել, կրել):

Ըստ մամուլի տեղեկությունների, Արման Բադալյանի անունը նաեւ շրջանառվում էր հունիսի 22-ին նույն համայնքում երկաթուղայինների 9-րդ փողոցում, գտնվող Հացի արտադրամասի մոտ, Սուրեն Զորոյանի սպանության գործում: