Օգոստոսի 14-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Իջեւանի բաժին է դիմել 57-ամյա Արկադի Ա.-ն եւ հայտնել, որ 2011 թ. նոյեմբերից ի վեր Գետահովիտ գյուղի վերջնամասում գտնվող իր չգործող ռեստորանային համալիրից ապամոնտաժել եւ գողացել են 17 դուռ, մետաղապլաստե 8 պատուհան, պատուհանի 5 փեղկ, 150 քմ կղմինդր եւ 500 մ հոսանքալար` պատճառելով 2.950.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ  օգոստոսի 17-ին, ժամը 21.30-ին, Գետահովիտ գյուղից բերման է ենթարկվել 69-ամյա Ֆրոնտիկ Ա.-ն, որը խոստովանել է, որ համագյուղացի Համլետ  Ու.-ի (մահացել է  2011 թ.) հետ ապամոնտաժել եւ իր   «ՈՒԱԶ»  մակնիշի ավտոմեքենայով  գողոնը տեղափոխել են մյուս համագյուղացի, 1930 թ. ծնված  Վազգեն Ա.-ի տան բակ:

Վազգեն Ա.-ի բակում հայտնաբերվել է գողոնի մի մասը:

Ձեռնարկվում են միջոցոռումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է: