Սևան քաղաքի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում օգոստոսի 19-ին, ժամը 04.05-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «վազ 2106» մակնիշի 34 pt 970 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և բախվել ծառին:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1976–ին ծնված Սլավիկ Ոսկանյանին, ուղևորներ՝ 1981–ին ծնված Արման Պապոյանին, 1978–ին ծնված Արման Բաբայանին և 1980–ին ծնված Կարեն Բաբայանի դին: Ա. Պապոյանը, Ա. Բաբայանը և Ս. Ոսկանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Սևան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: