NEWS.am-ի տեղեկություններով` Շենգավիթի մի բնակչուհի ոստիկանությանը ահազանգել է, որ իրենց տանը թմրանյութ են պատրաստում: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Մեկնելով ահազանգի հետեւից մեկնած օպերատիվ խումբը թմրանյութ պատրաստելու պահին բերման են ենթարկել Օդեսայի փողոցի բնակիչներից Արտաշես Բ-ին: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




























