Միքայելյանի անվան վիրաբուժության կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի բուժքրոջը օգոստոսի 20-ին գիշերը 5-ի սահմաններում գտել են կենտրոնի բակից` երրորդ հարկում գտնվող վերակենդանացման բաժանմունքի պատուհանի տակից: Նրան պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխել են հենց Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Բուժքույրը 22-ամյա Մ. Պալոյանն է: Ըստ բժշկի տեղեկանքի` աղջիկը ի վիճակի չէ հաղորդում տալու: Ոստիկանությունից հաստատեցին մեր ունեցած տեղեկությունները` հավելելով, որ հանգամանքները պարզվում են:
Իսկ «Միքայելյան» վիրաբուժության կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից NEWS.am-ին հայտնեցին, որ բուժքույրը ձեռքի կոտրվածք ունի: Հարցին, թե որն է միջադեպի պատճառը, նրանք հրաժարվեցին պատասխանել` նշելով, որ այդ հարցերով դիմենք ավելի ուշ:




























