Թուրքիայի հարավ-արեւելյան Շրնաք նահանգի Ուլուդերեյի շրջանում զինվորականներին տեղափոխող միկրոավտոբուսը գլորվել է ձորը։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ զինվորներին տեղոփոխող միկրոավտոբուսը չի կարողացել հաղթահարել շրջադարձը եւ գլորվել է ձորը։
Դեպքի վայրին մոտ գտնվող Գյուլյազը գյուղի բնակիչները, ովքեր սպասում էին դիմավորել քրդական «Ժողովրդավարական հասարակություն կոնգրես» կազմակերպության նախագահ Ահմեդ Թուրքին, անմիջապես շտապել են օգնել վթարի հետեւանքով տուժված զինվորականներին։
Շրնաքի նահանգապետ Վահդեթին Օզքանը հայտարարել է, թե վթարի հետեւանքով մահացել է 10 զինվորական։ Վիրավորների թվի մասին դեռ տեղեկություն չկա։


























