Դամասկոսի բուհերում ուսանողներն ուշացումով, բայց դասի կգնան: Ինչպես NEWS.am-ի թղթակցին պատմեց Դամասկոսի համալսարանի դասախոս, պատմաբան Նորա Արիսյանը, այս տարվա ամառային քննությունները պիտի սկսվեին հուլիսի 24-ին, փոխարենը կանցկացվեն օգոսոսի 26-ից մինչև սեպտեմբերի 20-ը:  «Հոկտեմբեր 1-ից կսկսի նոր տարեշրջանը մի փոքր ուշացումով», - նշեց Ն. Արիսյանը, ով նաև Սիրիայի Արաբ գրողների միության անդամ է:

 Միությունը, հավելեց նա, նույպես մի քանի անգամ հայտարարություններ է հրապարակել երկրում իրող իրավիճակի կապակցությամբ: Միության Թարգմանության հանձնաժողովը, որի անդամ է Ն. Արիսյանը, վերջին նիստը գումարել է հուլիսին: «Բացակայում էին անշուշտ թեժ շրջանների անդամները` հաշվի առնելով քաղաքների միջև ճանապարհի անապահովությունը: Միության և հանձնաժողովների նիստերը կը վերսկսվեն սեպտեմբերին», - ասաց Ն. Արիսյանը:

Նրա խոսքով, կենցաղային պայմանները Դամասկոսում բարվոք են մասամբ. էլեկտրականության խափանումներ տեղի են ունենում օրական 4-6 ժամ (ձմեռն ավելի երկար էին): Ջրի մատակարարումը գործում է, սակայն գազի խնդիր կա: Հեռախոսային կապը նորմալ գործում է, սակայն լինում են ինտերնետի անջատումներ: Խանութներում մթերքն այս պահին բավարար է, սակայն բավականին թանկ գներով: 

«Դամասկոսում կտրուկ երեւում է ապահովական անցքերը, իսկ արվարձաններում լրիվ այլ պատկեր է, ուր տիրում է ավելի խեղճ կենցաղային վիճակ, բախումները մշտական են ու տեղի բնակիչները տեղափոխվում են դեպի ապահով շրջաններ»: