Օգոստոսի 22-ին, ժամը 08.01-ին տեղեկություն է ստացվել, որ օգոստոսի 21-ին ժամը 09.00-֊ի սահմաններում Երեւան - Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե պարզվել է, «Վազ-2121» մակնիշի 30 ԼԼ 246 համարանիշի (վարորդ` 25-ամյա Համլետ Դիլանյան) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել: Զոհեր եւ տուժածներ չկան:


























