Օգոստոսի 22-ին, ժամը 20.15-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Արզումանյան փողոցի թիվ 19 շենքի մոտից բերման են ենթարկել 28-ամյա Գեւորգ Պ.-ին. ժամը 20.10-ին նա նշված շենքի մոտ բացահայտ հափշտակել էր 28-ամյա Սիլվա Ն.-ի պարանոցի ոսկյա շղթան ու ականջօղերը եւ նկատելով ոստիկանության ծառայողներին` դրանք նետել էր:
Գեւորգ Պ.-ն ձերբակալվել է:
Նույն օրը ոստիկանության հաղորդում է ստացվել, որ ժամը 19.35-ին «Կայզեր» սուպերմարկետի մոտ անհայտ անձը հափշտակել է 29-ամյա Լիանա Ն.-ի պարանոցի ոսկյա շղթան եւ դիմել փախուստի` պատճառելով մոտ 170 հազար դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված կողոպուտը նույնպես կատարել է Գեւորգ Պ.-ն:
Կատարվում է նախաքննություն:


























