1990թ-ի օգոստոսի 23-ը մեր ժողովրդի պատմության մեջ մի կարեւորգույն փուլ է, ինչի արդյունքում ցարական Ռուսաստանի ճորտերից Հայաստանը սկսեց ազատ քաղաքացիների երկի դառնալու գործընթացը: Այս մասին այսօր օգոստոսի 23-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը` խոսելով 22 տարիների ձեռքբերումների մասին:
Հայրիկյանի խոսքով, ընդհանրապես ազգային տոների հարցում Հայաստանում բավական խեղված մոտեցում կա: Օրինակ, ԱՄՆ-ն պաշտոնապես անկախությունը ճանաչել է անկախության հռչակագրի ընդունումից շատ ուշ, բայց ամերիկացիները իրենց անկախության օրն են համարում անկախության հռչակագրի օրը: «Իսկ մեզ մոտ տեսեք 1990թ-ին ընդունվեց անկախության հռչակագիր, բայց անկախության օրն ենք համարում հանրաքվեի օրը, ինչը անհեթեթություն է: Պատկերացրեք, որեւէ գրագետ հարեւանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Կասեն խեղճ Ադրբեջանցիները 90 տարի անկախ են, բայց այս 20 տարվա անկախ ազգը` Հայաստանը հարձակվել ադրբեջանցիներից հող է գրավում: Մինչդեռ պետք է լիներ հայկական պետականության հիմնադրման տարեթիվը` 4504 տարի առաջ Հայկի եւ Բելի պատերազմի ժամանակ»,- նկատեց Պարույր Հայարիկյանը: Ինչպես նաեւ ահազանգեց, որ հակառակորդին հաղթելու համար լավագույն միջոցը այն է, երբ հակառակորդին դարձնում են անառողջ մտածելակերպի տեր: Ըստ Հայրիկյանի, դա մեր ազգի հանդեպ արվել է եւ կարեւոր է, որ նոր սերունդը կարողանա ձերբազատվել այդ բացասական երեւույթից:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի




























