NEWS.am-ի տեղեկություննեով` Նոր Նորքում այսօր` օգոստոսի 24 –ին բնակարանի հյուրասենյակի հատակին 37-ամյա Արթուր Վարդանյանի դին են հայտնաբերել, որի մահը վրա է հասել դանակից ստացված հարվածներից: Վերջինս բնակվել է միայնակ:

Ավելի ուշ պարզվել է, որ Արթուր Վարդանյանին սպանել է  նույն վարչական շրջանի բնակիչ 31-ամյա Միքայել Անանիկյանը: NEWS.am-ի այս տեղկությունը հաստատեցին նաեւ ոստիկանության Նոր Նորքի բաժնից:

Փաստի առթիվ հարուցվել է  քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի` սպանություն հատկանիշներով: Միքայել Անանիկյանը հայտնաբերվել եւ  ձերբակալվել է: Կատրվում է քննություն: NEWS.am-ի նախնական տեղկություններով` սպանությունը տեղի է ունեցել պարտք ու պահանջի պատճառով: