NEWS.am-ի տեղեկություններով` Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Մանուկ Գեղամյանը հարբած վիճակում մտնելով Մարտունի քաղաքի Սուրբ Մայր Աստվածածին եկեղեցի վիճաբանել է Տեր Սիմոնի հետ եւ շուրջ 5 րոպե տեւողությամբ խուլիգանական հայհոյանքներ է տվել նրա հասցեին:
NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին նաեւ ոստիկանությունից: Մանուկ Գեղամյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Վերջինս տառապում է շիզոֆրենիա հիվանդությամբ:


























