ԱԺ ընտրությունները ձախողելուց հետո հայնտի դարձավ, որ ՀՀԿ-ն Գյումրիում նոր մարտավարություն պետք է որդեգրի: Բոլորին են հայտնի Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի թշնամական հարաբերությունները: «Ժամանակ»-ի տեղեկություններով` Վարդան Ղուկասյանը համաձայնել է չառաջադրվել միայն այն պայմանով, որ եթե այդ պաշտոնի համար չառաջադրվի Մարտուն Գրիգորյանը:

«Այս նախապայմանն ինչ- որ իմաստով ձեռնտու է ՀՀԿ-ին` նախ Գագիկ Ծառուկյանին այդպիսով հասկացրել են, որ նույնիսկ իր կուսակցության ներսում ինքը սուվերեն վճիռներ կայացնելու խնդիր ունի, եւ երկրորդ` ՀՀԿ-ն այս թեկնածուի առաջադրմամբ ազատվում է Վարդան Ղուկասյան- Մարտուն Գրիգորյան խորանալու միտում ունեցող հակամարտությունից»,- գրում է «Ժամանակ»-ը: